Հայերեն   English   Русский  

Գյումրեցու ոտաբոբիկ ակցիան Հայաստանում


  
դիտումներ: 1659

70-ամյա գյումրեցի Գագիկ Մուրադյանը նախաձեռնել է ոտաբոբիկ վազքարշավ կազմակերպել: Նա մտադիր է վազելով անցնել Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը,

ամեն տեղ բարձրաձայնելով 1988 թվական երկրաշարժի և անօթևան ընտանիքների մասին: Մուրադյանն իր հետ կտանի նաև

Գագիկ Մուրադյան

՛՛Գյումրին առանց տնակների՛՛ հիմնադրամի մասին թռուցիկներ, որոնք կբաժանվեն տարբեր համայնքներում:
Իր վազքարշավը Գագիկ Մուրադյանը սկսեց Գյումրու կենտրոնական հրապարակից, նա կլինի Լոռիում, Տավուշում, Գեղարքունիկում, ապա վազելով կհասնի Արցախ, հետո Սյունիքի մարզով կվերադառնա Գյումրի:
Ասում է՝ երկրաշարժի ժամանակ եղել է Գյումրու թիվ 10 դպրոցի դիմաց, տեսել է շենքի փլվելը, մասնակցել երեխաներին փր
կելու գործին, բայց և մոռանալ չի կարող թե ինչպես է դպրոցում զոհվել 300-ից ավելի աշակերտ: Այդ օրից ի վեր ուխտ է կատարել յուրաքանչյուր հինգերորդ տարելիցին ոտաբոբիկ վազել Գյումրիից Սպիտակ:
Հինգ տարի առաջ էլ ոտաբոբիկ բարձրացել էր Արարատ լեռը՝ այնտեղ տեղադրելով գյումրվա խորհրդանիշ համարվող մուշուրբա:
831 կմ է անցնելու այս անգամ, և Գյումրի կհասնի դեկտեմբերի 7-ին:

Գագիկ Մուրադյան

Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանն է նշում՝ երբ իմացել է նախաձեռնության մասին, աջակցելու հարցում չի երկմտել, ասում է՝ եթե ժամանակին յուրաքաչյուր մարդ մեկ քայլ կատարած լիներ, այսօր անօթևանության խնդիրը լուծված կլիներ: Իսկ Գագիկ Մուրադյանի նպատակը բարի գործն է, որի համար էլ փոխմարզպետն անձամբ է կապ հաստատել տարբեր մարզերի ղեկավարների հետ, Մուրադյանին դիմավորելու, գիշերակացի ու սննդի խնդիրը կարգավորելու համար:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: