Հայերեն   English   Русский  

Վե՛րջ ապօրինի շինարարությանը, վե՛րջ հողազավթմանը. Արթուր Մեսչյան


  
դիտումներ: 184

Ամենակարևոր աշխատանքներից մեկն այն է լինելու, որ վերջնականապես ճշտվի ճարտարապետի ինստիտուտը, որ եթե ուրիշ ճարտարապետ էլ գա, ապա նա մշակված գործառույթով աշխատի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով՝ պուճախային աշխատանքներին պետք է վերջ տրվի.

«Այսուհետ վերջ է տրվելու ապօրինի շինարարությանը և հողազավթմանը, չի լինելու դրանց օրինականացում։ Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ մարդիկ ապօրինի շինարարություն են արել, բայց մեղավոր չի եղել։ Եթե այսուհետ նման բան լինի, ես եմ մեղավոր, քանի որ ինձ տրվել է այնպիսի գործիքակազմ, որ եթե չհաջողեմ, ես եմ մեղավոր։ Նրանք, ովքեր այսօր ուզում են ապօրինի շինարարությամբ զբաղվել, մի' արեք, լուրջ խնդիրներ եք ունենալու։ Դրա փոխարեն ես խոստանում եմ, որ եթե ուզենաք շինարարություն անել, և դա լինի օրենքի ու տրամաբանության շրջանակներում, մենք չենք խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ»,- ասաց Մեսչյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: