Հայերեն   English   Русский  

Հայաստան այցելեց«ONE» ռեստորանի «Michelin» աստղ ունեցող շեֆ խոհարար Էդվին Սոմանգը


  
դիտումներ: 1407

«Շերեփ» ռեստորանի տարեդարձին առաջին անգամ Հայաստան այցելեց«ONE» ռեստորանի «Michelin» աստղ ունեցող շեֆ խոհարար Էդվին Սոմանգը (Edwin Soumang) Նիդերլանդներից:

Այցն իրականացվում է Yerevan Food Fest-ի շրջանակում «Շերեփ» ռեստորանի հատուկ հրավերով:

Էդվին Սոմանգ, «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյան

Խոհարարական արվեստի պրոֆեսիոնալներ շեֆ խոհարար Էդվին Սոմանգը և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանը ռեստորանի բաց խոհանոցում հյուրերին ներկայացրեցին հատուկ սեթ մենյու՝ անմոռանալի «համի սիմֆոնիան»՝ «չորս ձեռք» ձևաչափով։ Սեթ մենյուն ընդհանրապես ընդգրվում է փոքր չափաբաժիններով մի քանի տեսակի ուտեստ և հյուրերը բոլորից փորձելու հնարավորություն են ստանում: Սեթ մենյույում ներառված ուտեստները բացառապես պատրաստվել են հայկական մթերքներից: Մենյուի պատրաստման աշխատանքները սկսելուց առաջ Էդվին Սոմանգը «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանի հետ միասին այցել է շուկա, հյուրը ծանոթացել է տեղական բանջարեղեններին, մրգերին և անձամբ է ընտրել բոլոր մթերքները:

Տեղական մթերքները ներկայացվել են նորովի մատուցմամբ և ուտեստների պատրաստման ժամանակ կիրառվել են նոր տեխնիկաներ:

Սեթ մենյուն նորույթ էր «Շերեփի» հաճախորդների համար: Միշլեն աստղ ունեցող նիդերլանդացի շեֆ-խոհարար Էդվին Սոմանգի և «Շերեփ»-ի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանի կողմից ներկայացված սեթ մենյուն բաղկացած էր1 նախուտեստից, 3 տեսակի տաք ուտետսիցև 2 աղանդերից:Հիմնական մենյուի բացումից առաջ հյուրերը փորձեցին շեֆ խոհարարների կողմից «Welcome from kitchen» կոչվող փոքրիկ ուտեստներ:

Էդվին Սոմանգի այցը «Շերեփ» ռեստորանի կողմից ձևավորված գեղեցիկ ավանդույթի շարունակությունն էր. ռեստորանումպարբերաբար հյուրընկալվում են տարբեր երկրների առաջատար շեֆ-խոհարարներ փորձի փոխանակման, խոհանոցային նոր մարտահրավերների սպասելիքներով ու պատրաստակամությամբ՝ ավարտին Շերեփին նվիրելով իրենց ամենահաջողված ու սիրելի ուտեստը (այսպես ասած՝ «коронное блюдо»-ն)։

Միշլենի արժանացած շեֆը ևս, պահպանելով ձևաչափը, Շերեփին նվիրեց հատուկ տարեդարձի առիթով պատրաստված անակնկալ ուտեստ: Եվ քանի որ շերեփը խոհարարի վարպետությունը խորհրդանշող ամենակարևոր գործիքներից է, ըստ ավանդույթի երեկոյի ավարտին Էդվին Սոմանգը և Գարիկ Խաչատրյանը փոխանակվեցին շերեփներով:

Էդվին Սոմանգը խոհարարական կրթություն է ստացել Եվրոպայի ամենաթեժ խոհարարական կետերից մեկում՝ Վոննա քաղաքի «Ջորջ Բլան» աշխարհահռչակ, Միշլենի երեք աստղակիր ռեստորանում։ Ֆրանսիայում ուսանելուց տասնմեկ տարի անց Էդվինը իր գործընկեր Բեթընի Դելոնգի հետ Ռոերմոնդում բացում են իրենց սեփական «ONE» ռեստորանը, որը տեղացիների ամենասիրելի ռեստորաններից է, իսկ հյուրերի համար «must visit» հայտնի ու սիրելի վայրերից մեկը։

«Շերեփ» ռեստորանի շեֆ-խոհարար Գարիկ Խաչատրյանը մասնագիտական կարիերան սկսել է 2011 թվականից «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցում։ 2013-2017 թվականներին եղել է «Երևան Պանդոկ»-ի Ամիրյան մասնաճյուղի շեֆ խոհարարը՝ զուգահեռ մասնակցելով «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանային նոր նախագծերի խոհանոցների ստեղծման և կառավարման գործընթացներին։ 2017 թվականի նոյեմբերին բացվում է «Շերեփ» բաց խոհանոցով կոնցեպտուալ ռեստորանը, որի շեֆ խոհարարի պարտավորությունն ու պատասխանատվությունը մինչ օրս ստանձնում է Գարիկ Խաչատրյանը՝ ղեկավարելով խոհարարների մեծ թիմ:Շատ կարճ ժամանակահատվածում «Շերեփ»-ը դառնում է երևանցիների և քաղաքի հյուրերիամենսիրված վայրերից՝ արժանանալով տարբեր մրցանակների և բարձր գնահատականների։

«Շերեփ» ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախագծերից է։ «Շերեփն» ամբողջովին տարբերվում է Երեմյան Փրոջեքթսի» մյուս նախաձեռնություններից. այն Երեւանում առաջինն է, որ մեծ ու բաց խոհանոց է ցուցադրում: «Շերեփի» խոհանոցը չունի ազգային որեւէ պատկանելիություն կամ շեշտադրում. այն ուղղակի համեղ է, տարբեր երկրների խոհանոցներից ամենահետաքրքիր ուտեստներ է առաջարկում: Այն ներկայանում է բաց խոհանոցով և իր հաճախորդներին հնարավորություն տալիս հետևելու իրենց ուտեստի պատրաստման ողջ գործընթացին: «Շերեփ» ռեստորանում խոհարարներն ետնաբեմից առաջին գծում են և այստեղ տեսանելի է խոհարարի վարպետությունն ու տաղանդը: Ռեստորանի ճաշացանկում ներկայացված են տարբեր երկրների խոհանոցներից ամենահետաքրքիր ուտեստներ, «Շերեփ»-ի խոհարարների յուրովի ձեռագրով: «Շերեփ» ռեստորանում պարբերաբար հյուրընկալվում են տարբեր երկրների առաջատար շեֆ խոհարարներ:

Նոյեմբերի 1-6-ըկայանալիք«Yerevan Food Fest 2018»-ըայս տարի նվիրված է Էրեբունի-Երևանի 2800 ամյակին: Yerevan Food Fest-ըիր տեսակի մեջ եզակի հարթակ է, որըմիավորում է HoReCa ոլորտի փորձագետների, պրոֆեսինալների, խոհարարների արտերկրից և Հայաստանից, ինչպես նաևլրատվամիջոցների ներկայացուցիչների, բլոգերների,քաղաքիբնակիչների և հյուրերի:

«Միշլենյան» հանրահայտ աստղերի պատմությունը սկիզբ է առնում 1900-ին։ Ֆրանսիացի ինժեներ և «Michelin» անվադողեր արտադրող ընկերության համահիմնադիր Անդրե Միշլենը հրատարակում է իր հաճախորդների համար Ֆրանսիայի ռեստորանների առաջին ուղեցույցը, որպեսզի օգնի նրանց ճանապարհորդելիս «ճիշտ» ընտրություն կատարել ռեստորանների հարցում: Ուղեցույցը հետգայում ստանում է Միշլենի «Կարմիր ուղեցույց» անվանումը՝ դառնալով եվրոպական գաստրոնոմիկ աշխարհագրության ամենահին, ամենահայտնի և ամենաազդեցիկ ուղեցույցը: Ուղեցույցում ներկայացված ռեստորանների գնահատականները (մեկից մինչև երեք աստղ) այս կամ այն գաստրոնամիական հաստատության արժանիքների բարձր գնահատման խորհրդանիշն են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: