Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը շարունակվում է


  
դիտումներ: 1100

Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը շարունակվում է: Ս.թ. նոյեմբերի 5-ին խորհրդի 15 նոր անդամները աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Հանրային խորհրդի հանձաժողովների համալրման ընթացքը,

հանձնաժողովներում ընդգրկվելու գործում հասարակության ակտիվությունը, ներքաղաքական իրավիճակի ազդեցությունը Հանրային խորհրդի ձևավորման վրա,հասարակության ակտիվ շերտերին ՀԽ հանձնաժողովներում ներգրավելու մեխանիզմները, արդյունավետ և գործուն հանձնաժողովներ ձևավորելու հարցը, աշխատանքային այլ հարցեր:

Քանի որ օրենքով սահմանված կարգով առաջիկա օրերին ավարտվում է հանձաժողովներ դիմելու վերջնաժամկետը, քննարկվել է մի քանի օրով այն երկարաձգելու հարցը, որպեսզի հասարակության հնարավորինս լայն շրջանակներ հնարավորություն ունենան ներգրավվելու:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի 15 ոլորտային հանձնաժողովները (ցանկը՝ այստեղ) ձևավորելու նպատակով Հանրային խորհուրդը դիմել է.

1.տեղական ինքնակառավարման մարմիններին,

2.համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին,

3.հայրենակցական և ստեղծագործական միություններին,

4.երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին,

5.զանգվածային լրատվության միջոցներին,

6.վետերանների միություններին,

7.գիտակրթական կազմակերպություններին,

8.սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին,

9.կրոնական կազմակերպություններին,

10. սփյուռքի կառույցներին,

11. քաղաքացիական հասարակության այլ կառույցներին`

Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

ՀՀ Հանրային խորհուրդ

Դիմումատուն պետք է ներկայացնի՝


1. Դիմում-երաշխավորագիր կազմակերպության ղեկավարի կողմից, որի մեջ նշվում է առաջադրվող ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանունը, համապատասխան հանձնաժողովը, ամբողջությամբ գրվում է կազմակերպության անվանումը, իրավաբանական անձի տեսակը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը: Դիմումը պետք է լինի կնքված, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից` ներառյալ դիմումի օրը, ամսաթիվն ու տարեթիվը:

2. Ինքնակենսագրություն (ռեզյումե):

3. Հայտարարություն դիմումատուի կողմից, որ ծանոթ է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքին, իսկ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում համաձայն է նշանակվել Հանրային խորհրդի անդամ:

4. Անձնագրի պատճեն:

ՀՀ Հանրային խորհուրդ

Փաստաթղթերը ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-17:00-ը հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, Կառավարական տուն, 1 կամ ուղարկել hasmik@publiccouncil.am էլ. հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել (010) 515977 հեռախոսահամարով:

ՀՀ Հանրային խորհուրդ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: