Հայերեն   English   Русский  

Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները


  
դիտումներ: 726

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Արցախի ՄԻՊ աշխատակիցները, մասնավորապես, ծանոթանում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, բողոքների քննարկման առանձնահատկություններին։ Արցախի մեր գործընկերները մասնակցում են բողոքների հիման վրա մշակվող կանխարգելիչ աշխատանքներին, մասնավորապես՝ զեկույցների ու հաղորդումների, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների ու հատուկ կարծիքների, օրենսդրական նախագծերի ու դրանց հիմնավորումների կազմման աշխատանքներին և այլն։

Կարևորելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ փորձի փոխանակման պրակտիկան կկրի շարունակական բնույթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: