Հայերեն   English   Русский  

Հայաստանում համաներման շրջանակում յոթ իրանցի է ազատ արձակվել


  
դիտումներ: 1162

Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Երևանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը նպատակ ունի առաջ մղել Իրան-Հայաստան բարեկամական կապերը:

Բացի այդ`դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: