Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը հատուկ ինքնաթիռով կմեկնի Փարիզ


  
դիտումներ: 408

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ֆրանսիա կմեկնի կնոջ և պատվիրակության հետ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը կլինի Փարիզում։ Նոյեմբերի 5-ին ստորագրված որոշման համաձայն` վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձանարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր՝ 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 11-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:

«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Որոշման հավելվածում էլ նշված է, որ նրա հետ Փարիզ կմեկնի նաև կինը` Աննա Հակոբյանը, իսկ 19 հոգանոց պատվիրակության կազմում կլինեն նրա գլխավոր խորհրդական Ա. Գասպարյանը, մամուլի քարտուղար Արման Եղոյանը, արարողակարգի պատասխանտուն։







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: