Հայերեն   English   Русский  

«Ճվճվ Արոյի քույրը պետական պաշտոն է զբաղեցնում նրա միջնորդությամբ». Բաց նամակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին


  
դիտումներ: 664

Ankakh.com կայքն այսօր բաց նամակ է ստացել Աննա Սիմոնյան անունով քաղաքացուց ՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նամակը ներկայացնում ենք առանց փոփոխությունների.

«Հարգելի և շատ սիրված պարոն քաղաքապետ Հայկ Մարության,

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին նշանակելով՝ հանրության մեծ մասի մոտ զայրույթ առաջացրեցիք: Բայց Երևանի քաղաքապետարանում դեռևս կան պաշտոնյաներ, ովքեր ժամանակին և այժմ էլ ծառայություն են մատուցում ՀՀԿ-ին և հայտնի են բազմաթիվ հանրային կոռուպցիոն գործերում:

Ձեր ուշադրությանն եմ ցանկանում ներկայացնել Երևանի քաղաքապետարանի Կազմակերպչական վարչության պետին` Արմինե Վարդանյանին, ով Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի հարազատ քույրն է, և պետական պաշտոն է զբաղեցնում նրա միջնորդությամբ, ինչպես նաև հանդիսանում է ՀՀԿ Շենգավիթ համայնքի կանանց միության նախագահը: Դեռևս ՀՀԿ իշխանության օրերի նրա դուստրը զբաղեցնում էր դպրոցի տնօրենի պաշտոն: Այստեղ կարիք չեմ գտնում գրելու Ճվճվ Արոյի և նրա որդիների կողմից իրականացրած բազմաթիվ հանցագործությունների մասին. ամբողջ ազգն է տեղյակ:

Մենք բոլորս հեղափոխության ժամանակ մերժել ենք ՀՀԿ-ին և նրա կոռումպացված չինովնիկներին:

Ինչպես մեր Վարչապետն է ասում. «Նոր Հայաստանում ՀՀկ-ի համար գումարով ձայն բերողներ չպետք է լինեն պետական պաշտոնի,ՀՀԿ-ի կոռումպացված մնացորդներ չպետք է լինեն,նոր Հայաստանում պետք է լինեն ազնիվ և բանիմաց գործիչներ»:

Հարգանքներով՝ Աննա Սիմոնյան »





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: