Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը 13-ի է հասել


  
դիտումներ: 306

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սաուզենդ Օքս քաղաքի բարերից մեկում անհայտ անձի իրականացրած հրաձգությունից հետո զոհերի թիվը 12-ի է հասել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով օկրուգի շերիֆին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ բարում հրաձգություն իրականացրած անձը 13-րդ զոհն է դարձել: Զոհերի թվում նաև իրավապահ մարմինների աշխատակից կա:

Տուժածների վիճակի մասին տեղեկությունը բացակայում է:

Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհերի մասին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անծանոթն առնվազն 30 կրակոց է արձակել բարում, որտեղ միջադեպի ժամանակ ուսանողների համար հավաքույթ է կազմակերպված եղել:

Ականատեսների խոսքերով՝ անհայտ տղամարդը որսորդական հրացանով է զինված եղել: Բարի մուտքի մոտ հրաձիգը նախ կրակել է անվտանգության ծառայության աշխատակցի վրա, մի քանի ծխային նռնակ նետել և շարունակել կրակել բարի այցելուների ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: