Հայերեն   English   Русский  

​Ուղիղ ժողովրդավարության Նիկոլի բլեֆը.Ստեփան Դանիելյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 839

Այն, որ Հայաստանում ոչ միայն ուղիղ, այլ առհասարակ ժողովրդավարությունը կայացած չէ, բոլորս գիտենք։

Սակայն ամենա ոչ ժողովրդավարական կառույցներն այն կազմակերպություններն են, որոնց մենք կուսակցություններ ենք կոչում։ Նման ձևով ենք կոչում, որովհետև նրանք որպես այդպիսին են գրանցված և որովհետև կուսակցությունների մասին օրենքն որևէ պահանջ այդ իրավակաբանական անձանց առջև չի դրել։ Ու ամենադաժանն այն է, որ դրանցից որևէ մեկը պետք է դառնա իշխանություն և մեր ճակատագիրն տնօրինի ու իր ավտորիտար, ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածի մեզ վրա։

Այս ամենը մենք գիտեինք, սակայն շատերը հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանի "ուղիղ ժողովրդավարության" մասին ելույթներն իրականություն են դառնալու։ Չի կարող ուղիղ ժողովրդավարություն հաստատվել միանգամից ողջ երկրում, այլ առաջին հերթին այդպիսին պետք է դառնան հենց կուսակցությունները։

Նիկոլի կուսակցությունը պետք է այդ ուղիղ ժողովրդավարությունը հենց իր մեջ կառուցեր։ Կուսակցությունների ժողովրդավար լինելու ամենաառաջին պայմանն այն պետք է լիներ, որ այդ կուսակցության նախընտրական ցուցակը կազմվեր կուսակցության բոլոր անդամների մասնակցությամբ, ռեյտինգային կարգով՝ ընտրություններով և ցուցակի անդամներն ունենային ելույթներ, տեղի ունենային քաղաքական դեբատներ ու ամենակարևորը՝ ցուցակում ընդգրված լինելու համար պատասխանատվություն ստանձնեին իրենց կուսակցական ընկերների առջը, այլ ոչ թե դրա համար պարտական լինեին ցուցակ կազմողներին և վերջում այդ ցուցակը հաստատող կուսակցության ղեկավիրին։ Անհամ "ցուցակային" համագումար չի եղել, որ գոնե ձևի համար այն հաստատեին։

Ոչ միայն ուղիղ, այլ սովորական՝ պարզ ժողովրդավարություն չկա այդ կառույցում։ Չի լինելու նաև այդ կազմակերպության կողմվից կառավարվող երկրում։






Մեկնաբանություններ - 1

Minas     10.11.2018 Հարգելի Ստեփան, Ձեր ասածը լրիվ հասկանալի է: Սակայն Նիկոլի իրական ֆունկցիան այս էտապում բնավ ժողովրդավարության հաստատումը չէ, այն չի էլ կարող հաստատվել հիմա: Իսկ հիմա նախ հարկավոր է վճռական ու դաժան դիկտատուրա (փաստացի) ստեղծել, համաձայն բոլոր հեղափոխությունների տրամաբանության: Ժողովրդավարությունը կարող է գալ փլուզումը կանխելուց, կշտանալուց եւ ապահովության հարցերի լուծումից հետո (այն էլ, եթե ստացվի!)
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: