Հայերեն   English   Русский  

Կառավարությունը հաստատել է «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը


  
դիտումներ: 323

Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է նաև «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալու պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը: Հայեցակարգի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանում քիմիական նյութերի գործածության հետ կապված իրավահարաբերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: