Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի առաջնությունը


  
դիտումներ: 252

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր` նոյեմբերի 8-ին մեկնարկում է Հայաստանի կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցանակների համար կպայքարեն հինգ թիմեր:Նրանք ներկայացնում են Սիսիանը, Արցախը և Երևանի ՀՊԼՀ / Բրյուսովի անվան համալսարան / , ԽՄՕՄ / խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոց / և թիվ 1 բժշկական ուսումնարանը ներկայացնող « Նժդեհը»:

Ժամը 18. 00-ին խաղադաշտ կելնեն << Նժդեհ >> – Արցախ, իսկ ժամը 20.00-ին ՀՊԼՀ – ԽՄՕՄ թիմերը:

Տղամարդկանց ՀՀ առաջնությունն ավարտվել է:Առաջին եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ. Արցախ, ՀՊՏՀ / Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան / , ՃՇՀԱՀ / ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան /:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: