Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք Հայաստանում. բետոնե սյունն ընկել է տղամարդու վրա. նա տեղում մահացել է


  
դիտումներ: 380

Երևան–Սևան ճանապարհին բետոնե սյունը պոկվել է վերամբարձ կռունկից և ընկել տղամարդու վրա։

Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում բետոնե սյունը պոկվել է վերամբարձ կռունկի վրայից և ընկել շինհրապարակում աշխատող տղամարդու վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 11։00-ի սահմանում։

Ոստիկաններն ու քննիչները նշված շինհրապարակում հայտնաբերել են 68-ամյա Աշոտ Եղիազարյանի դին։ Նրա գլուխն ամբողջությամբ վնասված է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: