Հայերեն   English   Русский  

Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանը այցելի Ֆրանսիա


  
դիտումներ: 378

Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ը տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին։

Իրենց բողոքը արտահայտելու համար Ֆրանսիայում հայտնի մի խումբ հայտնի մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական «Le Monde» թերթում հրապարակում է արվել, որտեղ դժգոհություն է արտահայտվել Էրդողանի այցի հետ կապված։

Հրապարակման մեջ հիշեցվել է Թուրքիայի ներսում տիրող լարված մթնոլորտի ասին, ինչպիսի նաև խոսվել է Թուրքիան դիրքորոշման մասին առանցքային մի շարք հարցերում։

Նախ և առաջ հիշատակվել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Քննադատության տակ է առնվել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը քրդերի և Կիպրոսի հիմնախնդրի շուրջ։ Նշվել է, որ Թուրքիայում աշխարհով մեկ տարածում է հակասեմիտիստական տրամադրություններ, ինչպես նաև «անկառավարելի» ատելություն է սերմանում Իսրայել պետության նկատմամբ։ Հիշեցվել է, որ վերջին տարիներին Թուրքիայում խախտվում են մարդկանց ազատության իրավունքը և Թուրքիան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ «բանտը»։

«Թուրքիայում կա կալանանվորված 55 հազար քաղաքական գործիչ։ 2 տարվա ընթացքում 150 հազար պետծառայող այլախոսության համար հեռացվել է աշխատանքից», ասվում է հրապարակման մեջ։

Հրապարակման տակ իրենց ստորագրություններներն են դրել մի շարք ֆրանսիացի և հայ հասարակական գործիչներ, մտավորականներ։ Դրանց շարքում է նաև Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Տոնոյանը և այլն։

Տեղեկացվում է նաև, որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդը Էրդողանի այցի վերաբերյալ առանձին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնին։ Դրանում խորհուրդը իր դժգոհությունն է հայտնել, որ Էրդողանը միջոցառմանը հրավիրված է։ Ասվել է, որ Թուրքիայի նախագահի ներկայությունը չի համապատասխանում «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ոգուն»։

«Հուսով ենք, որ նոյեմբերի 11-ի տոնակատարություններին չեն ախտոտվի Թուրքիայի ղեկավարի այցի պատճառով», ասվել է նամակում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: