Հայերեն   English   Русский  

Սոյլու․ ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է որպես թմրանյութերի վաճառքի տարանցիկ երկիր


  
դիտումներ: 367

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է երկրում թմրանյութերի դեմ պայքարի գործընթացին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Թուրքիան դիտարկում է որպես թմրանյութերի առքուվաճառքի համար տարանցիկ երկիր, ինչը թուրք նախարարն անընդունելի է համարել։

Սոյլուի հավաստմամբ՝ Թուրքիայում թմրանյութերի դեմ պայքարը բավական արդյունավետ է ընթանում։ Վերջին մեկ տարում թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացությունների թիվը երկրում զգալիորեն նվազել է։ Եթե 2017թ․ գրանցվել էր 941 նմանատիպ դեպք, ապա 2018թ․ ընթացքում գրանցվել է ընդամենը 228 դեպք։

2017թ․ առաջին 10 ամիսների համեմատ 2018թ․ աճել է նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումների թիվը։ Դրանց արդյունքում կալանավորվել է 19․866 մարդ, ինչը 8․8 տոկոսով գերազանցում է 2017թ․ արդյունքները։ Ընդ որում, նրանցից 16․603-ը ուղղակի փողոցում թմրանյութեր վաճառողներն են։

Թուրք նախարարի խոսքով՝ Եվրոպայում թմրանյութերի վաճառքի 80 տոկոսը կենտրոնացած է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ձեռքում, որը այդ շրջանառությունից տարեկան շուրջ 1․5 մլրդ դոլար եկամուտ է ստանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: