Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը չի բացառում Կալիֆոռնիայում հրաձգության ժամանակ ահաբեկչության վարկածը


  
դիտումներ: 486

ABC7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայում Վենտուրա օկրուգի շերիֆը, որտեղ բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 այցելու և մեկ ոստիկան էր զոհվել, չի բացառում ահաբեկչության վարկածը: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք դեռևս չենք հստակեցրել, թե ով է եղել կասկածյալը ... Չգիտենք արդյոք ահաբեկչության և այդ միջադեպի միջև կապ կա, թե ոչ: Ինչպես գիտեք, հետաքննություն է ընթանում: Եվ այդ տեղեկությունը հայտնի կդառնա այն ժամանակ, երբ պարզվի, թե ով է եղել կասկածյալը», - հայտարարել է շերիֆը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձգությունն իրականացրած անձը մահացած է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: