Հայերեն   English   Русский  

Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար


  
դիտումներ: 507

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-նշել է Արայիկ Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: