Հայերեն   English   Русский  

Մեր Թատրոնի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է սիրելի արտիստի շուտափույթ ապաքինմամբ. Օրբելյան


  
դիտումներ: 1507

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նա գտնվում է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը թատրոնի ֆեյսբուքյան էջում գրում է.

«Տեղի ունեցած ավտովթարի հետևանքով թատրոնի առաջատար մենապարողներից Վահագն Մարգարյանը այս պահին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Մեր Թատրոնի մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է մեր սիրելի արտիստի, ընկերոջ, զավակի շուտափույթ ապաքինմամբ։ Այդ իսկ պատճառով հայցում եմ Ձեր ներողամտությունը և հայտնում, որ նոյեմբերի 12-ին նախատեսված Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի չի ունենա։

Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Վահագնին։

Մենք բոլորս այս պահին նրա կողքին ենք, նրա ընտանիքի անդամների կողքին, մեր բալետային թատերախմբի յուրաքանչյուր արտիստի կողքին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: