Հայերեն   English   Русский  

​Մոսկվայի «Երևան պլազայում» տարհանում են մարդկանց պայթյունի սպառնալիքի պատճառով


  
դիտումներ: 598

ՏԱՍՍ-ը, հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայություններին, հաղորդում է, որ այս պահին տեղի է ունենում հաճախորդների տարհանում Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնից, քանի որ տեղեկություն է ստացվել պայթյունի սպառնալիքի մասին:

«Տեղի է ունենում հաճախորդների տարհանում Բոլշայա Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան պլազա» առևտրի կենտրոնից: Տեղեկություն է ստացվել պայթյունի սպառնալիքի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Սակայն ԱԻՆ-ի և ՆԳՆ-ի մայրաքաղաքի ստորաբաժանումների մամլո ծառայություններում առայժմ այս տեղեկությունը չեն հաստատում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: