Հայերեն   English   Русский  

Իսպանիայում վարչապետի դեմ մահափորձ կազմակերպող դիպուկահար է ձերբակալվել


  
դիտումներ: 506

Publico պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները տղամարդու են ձերբակալել, որը հավանաբար նախատեսում էր երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի սպանությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթը գրում է, որ մահափորձի դրդապատճառ կարող էր դառնալ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մնացորդները տեղափոխելու Իսպանիայի իշխանությունների մտադրությունը:

Օգոստոսին Նախարարների խորհուրդը հավանության արժանացրեց Ֆրանցիսկո Ֆրանկոյի մնացորդները Մադրիդի արվարձանում գտնվող հուշահամալիրի գերեզմանից տեղափոխելու որոշումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: