Հայերեն   English   Русский  

​Սարհատ Պետրոսյան՝ մոտ ապագայում թե′ Հայաստանի, թե′ Արցախի քաղաքացինեըը կզգան փոփոխություները


  
դիտումներ: 444

«Մեր կողմից իրականացվող բոլոր քայլերը պետք է համահունչ լինեն Արցախի Հանրապետության քայլերին, որովհետև, որպես մեկ տնտեսական տարածք, մեր համակարգերը պետք է ինտեգրված լինեն»,- Արցախ կատարած այցին երեկ ասել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Եղան քննարկումներ, թե ինչպես ենք իրականացնելու համատեղ ծրագրերը, և այս պահին դրանց իրականացման համար որևէ խոչընդոտ չենք տեսնում»,- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո տեղի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հավաստիացրել է Կոմիտեի ղեկավարը:

«Կարծում եմ, որ մոտ ապագայում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիները կզգան այդ փոփոխությունները և շատ ավելի որակյալ ծառայություններ կստանան Կադաստրի կողմից»:

Պետրոսյանն ավելացրել է, որ պետք է կարողանալ պետական հաստատություններին ապահովել ամբողջական, ճշգրիտ և հավաստի տեղեկություններ՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: