Հայերեն   English   Русский  

Նազարբաևը հետաքրքրված երկրներին ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ դառնալու կոչ է արել


  
դիտումներ: 589

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր հետաքրքրված երկրներին դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր և դիտորդ:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր հետաքրքրված երկրներին դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր և դիտորդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Казинформ»-ը:

«Հավաքական անվտանգության խորհրդի նիստում մտքեր ենք փոխանակել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում: Օրակարգում ներառված բոլոր հարցերի շուրջ կա փոխըմբռնում: Ընդունված որոշումների ցանկում ուզում եմ հատկապես ընդգծել ՀԱՊԿ գործընկերոջ ու դիտորդի կարգավիճակի իրավական ամրագրումը»,- նշել է Նազարբաևը:

Նրա խոսքով՝ այդ քայլը վկայում է ՀԱՊԿ բաց լինելու, ինչպես նաև կառույցի՝ մյուս երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Նա կոչ է արել հետաքրքրված կողմերին ուսումնասիրել գործընկերոջ ու դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգերի իրավական հիմքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: