Հայերեն   English   Русский  

​Գյումրիում երկաթուղու աշխատակիցների բողոքին ռուսների դրական արձագանքը, տեսանյութ


  
դիտումներ: 1246

Նոյեմբերի 8-ին շարունակվել է Գյումրիում երկաթուղու աշխատակիցների բողոքը: Նրանք շարունակել են պահանջել վճարել իրենց հասանելիք հավելավճարները: Երկաթուղայինները նշել են՝ քանի դեռ իրենց չեն վճարել՝ չեն աշխատելու: Նրանց հանդիպելու էր եկել ՀԿԵ տնօրենի տեղակալը անվտանգության գծով և գլխավոր ինժեները: Բանակցությունները արդյունք չտվեցին:

Կեսօրից հետո Գյումրի էր ժամանել նաև ''Հարավկովկասյան երկաթուղիներ'' ՓԲԸ գործադիր տնօրեն Սերգեյ Վալկոն, վերջինս աշխատակիցների հետ հանդիպել և նրանց ստեղծված իրավիճակը բացատրել ցանկացել Գյումրու լոկոմոտիվային դեպոյի շենքում: Աշխատակիցները հրաժարվել են՝ նշելով, նախ վճարել իրենց գումարները: Իսկ կհանդիպեն բակում, որտեղ իրենք հավաքված էին ամբողջ օրը:

ՀԿԵ ներկայացուցիչները հավելավճարների չվճարելը մեկնաբանում են ընկերության վնասով աշխատելու հանգամանքով: Նշում են՝ բեռնափոխադրումները հոկտեմբեր ամսին քիչ են եղել, պլանը կատարվել է 60 տոկոսով, հետևաբար, ընկերությունը ֆինանսական միջոցներ չի կարողացել ապահովել վճարումների համար:
Երեկվանից երթուղի դուրս չեն եկել մարդատար ու ուղևորատար գնացքները, պատասխանատուները սա ևս համարում են մեծ վնաս ընկերությանը: Նաև ասում են, ընկերությունը մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել գիշերը Հայաստանի պետական սահմանը հատած Թբիլիսի-Երևան գնացքի ուղևորներին ավտոբուսներով Այրում կայարանից Երևան հասցնելու համար:
Հանիդիպում ընկերության գործադիր տնօրենի և դժգոհող աշխատակիցների միջև այդպես էլ չի կայացել: Սերգեյ Վալկոն շենքից դուրս է եկել և առանց աշխատակիցներին մեկ բառ փոխանցելու նստել է մեքենան ու հեռացել:
Ինչպես ավելի ուշ ankakh.com-ին հայտնեցին երկաթուղու աշխատակիցները, երեկոյան արդեն ընկերությունը փոխանցել է հավելավճարները: Վաղը ՀԿԵ գործադիր տնօրենը հանդիպում կունենա աշխատակիցների հետ, որից հետո պարզ կլինի նրանց հետագա գործունեությունը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: