Հայերեն   English   Русский  

Անտառային հրդեհը Կալիֆոռնիայում քաղաք է ոչնչացրել


  
դիտումներ: 172

Sacramento Bee թերթի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի հյուսիսում անտառային հրդեհը ամբողջովին ոչնչացրել է Փարադայս քաղաքը: Գրում է Gazeta.ru-ն:

Վերջին տվյալների համաձայն՝ ներկայումս հրդեհի տարածքը մոտ 20 հազար ակր՝ գրեթե ութ հազար հեկտար է կազմում:

Քաղաքային խորհրդի անդամ Սքոթ Լոտտերը, որն ընտանիքի հետ տարհանվել է այրվող Փարադայսից, հայտարարել է, որ որ այժմ ամբողջ քաղաքը կրակի մեջ է գտնվում:

«Դա սարսափելի տեսք ունի», - ասել է Լոտերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարադայս քաղաքում անտառային հրդեհը մոտավորապես հազար տներ է ոչնչացրել: Եղել են նաև տվյալներ զոհերի մասին, սակայն արտակարգ իրավիճակների ծառայություններն այժմ չեն կարողանում հաստատել դրանք: Իշխանությունները քաղաքի բոլոր բնակիչների տարհանում են հայտարարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: