Հայերեն   English   Русский  

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Ruxit-ի սպառնալիքի մասին


  
դիտումներ: 167

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Թիմո Սոյնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ կազմակերպությունից: Նրա խոսքերը մեջբերում է Yle- ի պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա կարծիքով՝ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հնարավոր դուրս գալը կարելի է Ruxit անվանել, որը նման է Brexit-ին:

«Իրական վտանգ կա, որ Եվրոպան կանգնած է ոչ միայն Brexit- ի, այլ նաև Ruxit- ի առաջ», - հայտարարել է Յագլանդը:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ընդ որում՝ հավելել է, որ Ֆինլանդիան կձեռնարկի բոլոր հնարավոր ջանքերը` ռուսական կողմի անդամավճարների վճարման խնդրի լուծման համար:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դանիել Հոլտգենը պատմել էր կազմակերպության ղեկավար Թորբյորն Յագլանդի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների բովանդակության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: