Հայերեն   English   Русский  

​Ֆլորիդայում՝ խոշոր կոռուպցիոն սկանդալ


  
դիտումներ: 200

Ինչպես գրել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերում, ներկայումս իրավապահ մարմինները ևս մի խոշոր կոռուպցիոն սկանդալի քննություն են կատարում, որը կապված է Ֆլորդայի Փալմ Բիչ և Բրոուարդ քաղաքներում կատարված խարդախության հետ: Խոսքը Կոնգրեսի նոյեմբերի 6-ին անցկացված ընտրությունների մասին է:

Ընտրություններում Ֆլորիդայի գործող սենատոր, հանրապետական Ռիկ Սքոթը ստացել է 50.21 տոկոս ձայներ, իսկ նրա հակառակորդը՝ Բիլ Նելսոնը դեմոկրատական ճամբարից՝ 49.79 տոկոս, որից հետո վերջինս պահանջել է վերահաշվարկ կատարել: Նշենք, որ Նելսոնը 18 տարի Ֆլորիդայի սենատորն է եղել:

Սակայն Սքոթը նույնպես բողոք է ներկայացրել, նրա խոսքով՝ Բրենդ Սնայփսի գրասենյակը՝ Բրոուարդ մարզի ընտրությունների համակարգողը, թաքցրել է քվերակողների թվի և թերթիկների հաշվարկի տվյալները:

Համաձայն Ֆլորիդայի օրենքի՝ վերահաշվարկ կարող է նշանակվել, եթե թեկնածուների ստացած ձայների տարբերությունը կազմում է նվազ, քան 0.5 տոկոս: Տվյալ դեպքում Նելսոնի և Սքոթի ձայների տարբերությունը կազմում է 0.42 տոկոս: Եթե վերահաշվարկից հետո էլ տարբերությունը կազմի մինչև 0.25 տոկոս, ապա ևս մի վերահաշվարկ կկատարվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: