Հայերեն   English   Русский  

​Չինաստանում ներկայացրել են առաջին ռոբոտ նորությունների հաղորդավարին


  
դիտումներ: 186

«Սինհուա» լրատվական գործակալությունը և Չինաստանի Sogou ինտերնետ ընկերությունը ներկայացրել են արհեստական ինտելեկտով առաջին թվային հեռուստահաղորդավարին:

Ինչպես երեկ հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, շնորհանդեսը տեղի է ունեցել Ուչժեն քաղաքում՝ հինգերորդ Ինտերնետի կառավարման միջազգային խորհրդաժողովում:

Ինչպես մեկնաբանել են մշակողները, բավական է ծրագրում ներբեռնել կենդանի մարդու տեսագրությունը, որպեսզի արհեստական ինտելեկտն ինքնուրույն վերլուծի նրա դիմախաղը, խոսելու կերպը, շարժուձևը, ինրպես նաև ձայնն ու հույզերը: Այնուհետև այդ տեսագրության հիման վրա կստեղծվի թվային մոդելը, որը որպես գոլոգրամ կարող է օգտագործվել հեռուստահաղորդման համար: Ուստի լրագրողին անհրաժեշտ կլինի եթերի տեսագրությունից առաջ ընդամենը ներբեռնել պատրաստի տեքստը, որից հետո գոլոգրամն ինքը կկարդա մարդկային ձայնով՝ նմանակելով իրական կերպարի դիմախաղը:

Ծրագրի ներկայացման համար ընտրվել է նշանավոր չինացի հաղորդավար Ցյու Հաոյի կերպարը: Ներկայացման ընթացքում նրա արհեստական նմանակն ինքնուրույն պատմել է տեխնոլոգիայի հեղինակների և առանձնահատկությունների մասին:

Մշակողները նշել են, որ նման արհեստական հաղորդավարները կարող են աշխատել օրական 24 ժամ և առանց հանգստյան օրերի: Ծրագիրը չի կարող մարդուն բնորոշ վրիպումներ և սխալներ թույլ տալ, հետևաբար յուրաքանչյուր սյուժե կարող է պատրաստվել մեկ դուբլով: Բացի այդ, գոլոգրամը դիմահարդարի, արձակուրդի կամ բժշկական ապահովագրության կարիք չունի, ինչը էապես նվազեցնում է նորությունների հաղորդման ծախսերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: