Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի համար լրտեսության կասկածանքով Ավստրիայի ԶՈւ նախկին գնդապետ է ձերբակալվել


  
դիտումներ: 172

Kronen Zeitung պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետը ձերբակալվել է 20 տարվա ընթացքում Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեություն ծավալելու կասկածանքով: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, նախկին սպան, ենթադրաբար, տվյալներ է հավաքել Ավստրիայի օդուժի, հրետանային համակարգերի և միգրացիոն ճգնաժամի մասին: Բացի այդ նա կասկածվում է շատ ավստրիացի բարձրաստիճան զինվորներականների մասին մանրամասն տեղեկություն փոխանցելու մեջ:

Նշվել է, որ նախկին գնդապետն, իբրև, յուրաքանչյուր երկու շաբաթվա ընթացքում կապվել է Ռուսաստանի հետ և շփվել «Յուրի» անունով մի մարդու հետ:

Պարբերականի տվյալներով՝ ավստրիացի նախկին սպան հետախուզական գործունեություն իրականացրել է 1990-ից ի վեր և 300 հազար եվրո վաստակել:

Ավելի վաղ Շվեյցարիայում թույլատրվել էր վարույթ հարուցել «ռուս լրտեսների» դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: