Հայերեն   English   Русский  

Թուրքիան կսկսի Altay տանկերի սերիական արտադրությունը


  
դիտումներ: 210

Նոյմբերի 9-ին թուրքական մեքենաշինական «BMC» ընկերության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության (SSB) միջև ստորագրվելու է համաձայնագիր, որով նախատեսվում է սկսել թուրքական արտադրության «Altay» տանկերի սերիական արտադրությունը։ Համաձայնագիրը նախատեսում է առաջիկայում արտադրել 250 նման տանկ։

«Altay» տանկերի սերիական արտադրության հարցը Թուրքիայում արագացվեց այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում ընդունեցին:

Դրա համար պատճառ էր հանդիսացել սիրիական Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

«Altay» տանկն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին, ով եղել է քեմալական շարժման ակտիվ մասնակիցներից: «Altay» տանկի նախագիծը Թուրքիայում ի հայտ է եկել դեռևս 2009թ-ին։ 2012-ին ցուցադրվել է տանկի առաջին նախատիպը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: