Հայերեն   English   Русский  

եթե կուրորեն, առանց իր կարծիքն ունենալու ինչ-որ մեկին լսողը, կամակատարը, անվերապահորեն ենթարկվողը սպիտակ է, ապա ես սև եմ….Ռոբերտ Մելքոնյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 302

Զարմանալիորեն, չգիտես ինչու, դեռևս շարունակվում է հասարակությունը գունաբաժանելու անշնորհակալ, անհեռանկար ու պարսավելի գործընթացը, և ակամա ստիպված ես խորհել, մտածել ու ասել.

-եթե մինչ իշխանության գալը երևույթների, իրավիճակների, հարաբերությունների վերաբերյալ կարծիք ունեցողը և մշտապես այն թմբկահարողը իշխանության գալով հիմնավորապես փոխում է իր հայացքները, գնահատականները և նա սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե մեքենաների, ապրանքների վրա կռապաշտական նկարներ, սիմվոլներ, գրառումներ կպցնողը, հարսանիքներին, քեֆերին գըմփ-գըմփ, հու-հու գոռացողը սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե ինչ-որ անձի ուղղված գովերգող, մեծարող անճաշակ, անմակարդակ, քծնանքով լի «պոեմներ ու բանաստեղծություններ» ձոնողը, սրբացնողը, կուռք սարքողը սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե կուրորեն, առանց իր կարծիքն ունենալու ինչ-որ մեկին լսողը, կամակատարը, անվերապահորեն ենթարկվողը սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե ճուճուլ, պուպուլ, ձվեր, մարմնի այլ «բարեմասնություններ» ուտող անինքնասեր «հպարտ» քաղաքացին սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե քաղաքական պոպուլիզմով, ամբոխահաճո խոսքերով, դեմագոգիայով, կուսակիցների ցանկացած արարքը արդարացնողը և զբաղվողը, օրենքը կամայական շահագրգռությամբ և «բարի» նպատակներով շրջանցողը, մեկնաբանողը սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե քաղաքացիների զանգվածի, ամբոխի հետևում թաքնվողը, նրանց իր անձնական, շահադիտական նպատակներով օգտագործողը, նրանց անկարգությունները խրախուսողը, մի բան ասող, այլ բան կատարողը սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե երկրի տնտեսական անհաջողությունները չնկատելու, չտեսնելու տվողը և այն հնարովի թվերով, մանիպուլացիայով, զանազան ձևախեղումներով հաջողություններ «նկարողը», ներկայացնողը սպիտակ է, ապա ես սև եմ…

-եթե քաղաքական գործիչ կոչեցյալը, ճռճռան բառերով, հնդուհավի կեցվածքով, քամելիոնի բնավորությամբ, օճառապատված, քսայուղերով օծված, հաճույքի գռգռմունքով դիֆերամբներ ձոնողը սպիտակ է, ապա ես անշուշտ սև եմ, սևից էլ բեթար…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: