Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը


  
դիտումներ: 144

Նոյեմբերի 9-11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի սամբոյի աշխարհի 2018 թվականի առաջնությունը:

Ըստ նախնական հայտերի` « Sala Polivalenta » մարզապալատի մրցագորգ դուրս կգան 80 երկիր շուրջ 750 մարզիկ: Ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց մարզական սամբոյի 9-ական քաշային կարգերում:

սամբո

Սամբոյի հիմնադրման 80- ամյակին նվիրված` աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ:
Բուխարեստ մեկնած պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզիչներ Գագիկ Ղազարյանի, Հայկ Ավետիսյանի, Վովիկ Խոջայանի գլխավորությամբ Հայաստանի սամբոյի հավաքականը մրցաշրջանի գլխավոր ստուգատեսին կներկայանա 14մարզիկով`12 սամբիստ , 2 սամբիստուհի:
Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը (48 կգ) և Աննա Մկրտչյանը (+80 կգ):
Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում հանդես կգան Տիգան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արման Նիազյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ):
Մարտական սամբոյի առաջնությունում հանդես կգան Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Մխիթար Մխիթարյանը (57 կգ ), Կարեն Իսախանյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Դավիթ Պետրոսյանը (82 կգ):
Նշենք, որ առաջնությունը սպասարկող մրցավարների թվում է Էրիկ Ասլնայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: