Հայերեն   English   Русский  

Տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել. Արմեն Սարգսյան


  
դիտումներ: 333

Պետք է սպասել հասկանալու համար, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:

Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ջոն Բոլթոնի այցին ՀՀ և Իրանի դեմ ապտժամիջոցներին:

«Չեմ կարծում, որ հետևություններ պետք է արվեն՝ այս կամ այն հայտարարությունից ելնելով: Ներքին, արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Եվ, իհարկե, խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլև ԱՄՆ-տարածաշրջան հարաբերությունների մասին: Իսկ տարածաշրջանը շատ մեծ է՝ ոչ միայն մեր հարևան պետություններն են և Իրանը, այլ նաև ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան և այլն: Անձնապես Բոլթոնին չեմ հանդիպել: Կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, քանի որ գործնթացներն արագ են, փոփոխական, և պետք է սպասենք, տեսնենք, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում»,-ասաց նախագահ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: