Հայերեն   English   Русский  

Սեբաստիան Կուրցը լրտեսական սկանդալի հետ կապված դիմել է ՌԴ-ին


  
դիտումներ: 322

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պահանջել է ռուսական ղեկավարությունից տեղեկություն տրամադրել ավստրիացի նախկին գնդապետի մասին, որը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

«Այժմ մենք ռուսական կողմից թափանցիկ տեղեկատվություն ենք պահանջում: Դեսպանը, կամ ավելի ճիշտ, լիազոր ներկայացուցիչը, քանի որ դեսպանը ներկայումս Ավստրիայում չէ, կանչվել է ԱԳՆ: Մնացած ամեն ինչը մենք կքննարկենք մեր եվրոպական գործընկերների հետ», - հայտարարել է Կուրցը:

Նա նշել է, որ մտադիր է այս իրավիճակի վերաբերյալ այլ մանրամասներ քննարկել «եվրոպացի գործընկերների» հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը լրտեսական սկանդալի պատճառով չեղյալ է հայտարարել այցը Ռուսաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: