Հայերեն   English   Русский  

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ


  
դիտումներ: 696

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երեկ ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի և հանրայիան դիվանագիտության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:

Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսևորած արդյունավետության, ինչպես նաև Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության և ջերմության համար:

Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: