Հայերեն   English   Русский  

ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու տարկետման իրավունքը


  
դիտումներ: 1056

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Դիմումատուն հայտնել է, որ Կառավարության որոշմամբ կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ որդուն 2018 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում, սակայն 2018 թվականի հուլիսին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

Բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի որդուն կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տրվել է տարկետում, բայց, հակառակ որոշմանը, քաղաքացուն զորակոչել են Զինված ուժեր։

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի արդյունքում քաղաքացու՝ զորակոչի մասին Պաշտպանության նախարարի հրամանը չեղարկվել է և արձակվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: