Հայերեն   English   Русский  

Ավստրալիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա


  
դիտումներ: 344

9 News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ հարձակման արդյունքում երեք մարդ է հոսպիտալացվել:

Տեղական ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը ձերբակալվել է և կրիտիկական վիճակում հիվանդանոց տեղափոխվել:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սուոնսթեն փողոցում ավտոմեքենա է այրվել: Միջադեպի դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններում երևում է, թե ինչպես է անհայտ տղամարդը, դանակը ձեռքում թափահարելով, հարձակում գործում ոստիկանի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելբուրն քաղաքի սրճարաններից մեկում դանակով զինված մի կին է բարիկադվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: