Հայերեն   English   Русский  

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը


  
դիտումներ: 239

Նոյեմբերի 11-ի լուսադեմին Բուխարեստ ` մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն կմեկնի Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:

Ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմում ընդգրկել է Նորայր Հախոյանին / 55 կգ /, Արմեն Մելիքյանին / 60 կգ /, Արմեն Հակոբյանին / 72 կգ / , Սերյոժա Բեռնեցյանին / 77 կգ /, Գեղամ Թորգոմյանին / 82 կգ / և ծանրքաշային Էդգար Խաչատրյանին / 130 կգ /:Մեկնարկը կտրվի նոյեմբերի 12-ին:

Պատվիրակության կազմում են նաև վաստակավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը և միջազգային կարգի մրցավար Աշոտ Խաչատրյանը:

Հունահռոմեականների մրցավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Մեր երկիրը կներկայացնեն Վարդգես Կարապետյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Անդրանիկ Գաբրիելյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ / և Սարգիս Հովսեփյանը / 92 կգ /:

Թիմը մրցավայր կուղեկցեն / նոյեմբերի 15 –ին / գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Ենոքյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: