Հայերեն   English   Русский  

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում թթվուտի հետքեր են հայտնաբերվել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 497

ստա

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամմեդ ալ-Օթայբիի նստավայրում ֆլուորի թթվի և այլ քիմիական նյութերի հետքեր են հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր դատախազության աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Հետաքննության տվյալներով՝ այդ քիմիական նյութերը օգտագործվել են, որպեսզի ազատվեն սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի մարմնից: Աղբյուրը նաև նշել է, որ հյուպատոսի նստավայրի տարածքում ֆլուորի թթվի հետքեր են հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Հաշուկջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Հետագայում թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը սպանվել է, իսկ նրա մարմինը կարող էին լուծել թթվուտում:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր Թուրքիայում սաուդցի լրագրողի մնացորդների որոնողական աշխատանքների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: