Հայերեն   English   Русский  

Իրանն ԱՄՆ-ին մարդկության դեմ հանցագործությունների մեջ է մեղադրել


  
դիտումներ: 609

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն ներգրավված է Իրանում և Եմենում «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄՆ-ի կողմից «անօրինական պատժամիջոցների» համար պատասխանատվությունը թողել է Իրանի վրա, իսկ հենց Միացյալ Նահանգները պատասխանատու է «մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Բացի այդ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ պատժամիջոցները նախևառաջ կանդրադառնան Իրանի բնակչության վրա, որոնք դժվարություններ կունենան դեղորայքի և պարենամթերքի մատչելիության հարցում:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը պատրաստ չէ բանակցային սեղանի շուրջ նստել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: