Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1768

Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:

Նոյեմբերի 10-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի «Ձուկն առանց ջրի կամ Suicide» տրագիկոմիկական ֆանտազիա առանց ընդմիջման: Բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի: Նկարչական ձևավորումը՝ Կարեն Գրիգորյանի: Գլխավոր դերերում՝ Արթուր Ութմազյան, Գոհար Իգիտյան, Բաբկեն Չոբանյան, Նիկոլայ Ավետիսյան, Գուրգեն Անտոնյան և այլք:

Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տեղի կունենա համերգ ՝ նվիրված Զարեհ Սահակյանցի 85-ամյակին: Մենակատարներ` Խուան Պարդո, ալտ, տրոմբոն Մաքսիմ Նովիկով, ալտ, Ադա Մինասյան, դաշնամուր, Նիկոլայ Մադոյան, ջութակ, Մարի Լալայանց, ֆլեյտա, Լիա Հարությունյան, ֆլեյտա, Նարեկ Կազազյան, քանոն: Ծրագրում` Գեորգ Վագենզեյլ․ Կոնցերտ ալտ տրոմբոնի համար (հայաստանյան պրեմիերա), Ծովինար Հովհաննիսյան․ Կոնցերտ քանոնի համար թիվ 1 (III մաս) , Երվանդ Երկանյան․ «Երեխայի Սուրբ Ծննդյան երազ» , Էդուարդ Միրզոյան․ Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում (պրեմիերա), Յ. Ս. Բախ․ Կոնցերտ ռե մինոր դաշնամուրի համար, Մաքս Ռեգեր․ Սյուիտ ալտի և նվագախմբի համար թիվ 1 (հայաստանյան պրեմիերա):

Նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի փակման գալա համերգը: Ծրագրում՝ Արամ Խաչատրյան․ Ջութակի կոնցերտ ռե մինոր, Արամ Խաչատրյան. Սիմֆոնիա թիվ 2 «Զանգով սիմֆոնիա»: Մենակատար՝ Դենիել Ռոհն, ջութակ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Նոյեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հերոսապատումը: 1915 թվականին լռությամբ մահ չընդունելու համար Մուսա լեռ բարձրացած շուրջ 5000 հայերի հերոսական կռվի պատմությունն է` 15 հազար թուրք զինվորների դեմ կռված և հաղթած մարդկանց պատմությունը: Բեմականացումը և բեմադրությունը` Արմեն Էլբակյանի: Գլխավոր դերերում` Հարություն Մովսիսյան, Աննա Էլբակյան:

Նոյեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ֆրանսիական կամերային երաժշտության երեկո: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը ներկայացնում է ֆրանսիական կամերային երաժշտության երեկո: Արմեն Բաբախանյան /դաշնամուր/, Արամ Թալալյան /թավջութակ/

Ծրագրում`

Գ. Ֆորե, Է. Շոսսոն, Կ. Դեբյուսի, Մ. Ռավել, Կ. Սեն-Սանս, Ս. Ֆրանկ:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջութակահարներ Ժաննա և Ռաֆայել Հովհաննիսյանների համերգը:

Դասական երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Ժաննա Հովհաննիսյանը սվորում է Ն. Ստեփանյանի թիվ 71 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնի 4-րդ դասարանում: Ռաֆայել Հովհաննիսյանը սովորում է Ն. Ստեփանյանի թիվ 71 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնի 2-րդ դասարանում:

Նվագակցող՝ Բելլա Ավետիսյան

Դասատու՝ Ալլա Պողոսյան

Մուտքն ազատ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: