Հայերեն   English   Русский  

«Աշխարհի առաջնությունը մոտենում է, բայց մեր հարցով պատասխան չկա». Դավիթ Ֆահրադյան


  
դիտումներ: 344

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պետք է մասնակցի ցանցացատկի աշխարհի առաջնությանը:

Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, մարմնամարզիկ, Գինեսի գրքի ռեկորդների հեղինակ Դավիթ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է առաջ եկած խնդիրների մասին և բաց նամակ ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Պարոն Հայկ Մարության, գրություն ենք ներկայացրել քաղաքապետարանի սպորտի բաժին` աշխարհի առաջնության մրցումներին մեկնելու համար։ Սպորտի բաժինն ընդունել է և փաստաթղթերը, ներկայացրել է փոխքաղաքապետ Վիրաբյանին, որպիսզի տա իր թույլտվությունը։ Արդեն մրցման օրերը մոտեցել են, բայց պատասխան չկա: Խնդրում եմ հարցը ներկայացնել քննարկման և տալ որևէ հստակ պատասխան։

Ի դեպ` ավագանու նիստին ասվել է, որ գրությունը պետք է ներկայացվեր մեկ պատուհանով, սակայն դա այդպես չէ։ Կարգը հետևյալն է՝ տնօրենը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժին, նա իր հերթին ներկայացնում է փոխքաղաքապետին՝ վիզա տալու, կամ չստնալու համար։

Ու, առհասարակ, եթե քաղաքապետարանը պիտի ունենա սպորտի բաժին, բայց ուշադրություն չդարձնի մարզիկներին հուզող հարցերին, կամ գրություն գրվի մարզադպրոցի տնօրենի կողմից ու դնեն մի կողմ, ավելի լավ կլինի փակեք այդ բաժինը»,- գրել է Ֆահրադյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: