Բելգիայի վարչապետ Շարլ Միշելին և նրա բրիտանացի գործընկեր Թերեզա Մեյին տեղափոխող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Այդ մասին հայտնում է DH.be պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տվյալներով՝ վթարի ընթացքում երկու ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշվել է, վթարը տեղի է ունեցել Բելգիայի E42 մայրուղում տեղաշարժման ժամանակ:
Սեպտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Աբխազիայի վարչապետ Գեննադի Գագուլիան մահացել է ավտովթարի հետևանքով: