Հայերեն   English   Русский  

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր


  
դիտումներ: 628

Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն:

Պոկում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո՝ 195 կգ: Երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրած 197 կգ-ը մրցավարները չհաշվեցին:

Հրումում Սիմոն Մարտիրոսյանը առաջին (230 կգ) և երկրորդ (240 կգ) մոտեցումներին ռեկորդներ սահմանեց՝ երրորդ մոտեցումից հրաժարվելով: 435 կգ ընդհանուր արդյունքով հայ դյուցազունը դարձավ աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: