Հայերեն   English   Русский  

​Քաղաքապետարանում ընդունել են փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների


  
դիտումներ: 389

Երևանի փողոցներում ապօրինի առեւտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան` փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ

այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը:

Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: