Հայերեն   English   Русский  

Դանակահարություն. միջին տարիքի տղամարդը մահացել է


  
դիտումներ: 482

Ոստիկանությունն ահազանգը ստացել է «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Երևանում դանակահարության դեպք է գրանցվել։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն դեպքը գրանցվել է Աջափնյակ վարչական շրջանում: Ստացած հարվածների հետևանքով տղամարդը մահացել է։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել է, որ ոստիկանությունը ժամը 19։45-ին դանակահարության մասին ահազանգ ստացել է:

«Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, որ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 45 տարեկան մի տղամարդ՝ կտրած-ծակած վերքերով, որը հիվանդանոցում մահացել է»,-ասաց Էդգար Ջանոյանը։

Նա տեղեկացրեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: