Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայում անտառային հրդեհները հասել են Քիմ Քարդաշյանի առանձնատանը


  
դիտումներ: 994

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժեղ անտառային հրդեհները հասել են Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի, ինչպես նաև Քեյթլին Ջենների առանձնատներին: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով՝ Քեյթլին Ջեների առանձնատունը գրեթե ամբողջությամբ ավերվել է:

Նշվում է նաև, որ հրդեհը մոտենում է Մալբիուում տեղակայված երգչուհի Լեդի Գագայի շքեղ առանձնատանը:

Բացի այդ դերասան Ուիլ Սմիթն ինստագրամի իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ մտահոգություն է արտահայտել, որ իր տունը ևս ամբողջությամբ կրակի մեջ կհայտնվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիբուում անտառային հրդեհների պատճառով տարհանում է հայտարարվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: