Հայերեն   English   Русский  

Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն նոյեմբերի 13–ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում


  
դիտումներ: 1344

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11–ին։

Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ Երեւանում։ Նոյեմբերի 13–ին ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Հիշեցնենք, որ 62-ամյա Յուրի Վարդանյանն մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 2–ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: