Հայերեն   English   Русский  

Վանա լճում զարգանում է դայվինգը


  
դիտումներ: 2475

Վանի Իփեքյոլու շրջանի քաղաքապետարանը Թուրքիայի Ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ շարունակում է Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրեր իրականացնել։ Ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։

Նրանց համար հնարավորություն է ստեղծվել սուզվել Վանա լճի խորքը և ուսումնասիրել ստորջրյա հարստությունը, վայելել դրա գեղեցկությունն ու բացահայտել լճի խորհրդավոր ստորջրյա աշխարհը։

Վանի Իփեքյոլու շրջանի համայնքապետ Ջեմիլ Օզթուրքը նշել է, որ Վանա լճի ստորջրյա աշխարհի նկատմամբ հետաքրրությունը գնալով աճում է, և Թուրքիայի տարբեր շրջաններից մարդիկ գալիս են ուսումնասիրելու այն։

Ըստ Օզթուրքի՝ ջրասույզների համար մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ լճի կենդանական աշխարհը՝ հանրահայտ Վանա տառեխն ու նոր հայտնաբերված մի տեսակ, թե՛ ստորջրյա կրաքարային բնապատկերները, և թե՛ լճի հատակին գտնվող ռուսական նավը։

Վանում դայվինգը զբոսաշրջության գլխավոր ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին խոսելով՝ Իփեքյոլուի համայնքապետն ընդգծել է նաև, որ Վանա լճում դայվինգով հետաքրքված են հատկապես Հայաստանի և Ճապոնիայի քաղաքացիները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: