Հայերեն   English   Русский  

Ես հպարտությամբ ծանոթացա Լեհաստանում հայ համայնքի հարուստ պատմությանը և ճանաչեցի այստեղ ապրող մեր հրաշալի հայրենակիցներին.Էդուարդ Ղազարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 681

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ,

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թիվ ՆՀ-485-Ա հրամանագրով ես հետ եմ կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Այսպիսով, ավարտվեց իմ դիվանագիտական առաքելությունը Լեհաստանի Հանրապետությունում։ Անցած չորս տարիները շատ հիշարժան են լինելու ինձ համար ողջ կյանքի ընթացքում։

Ես անմնացորդ նվիրումով, իմ ուժերի և կարողությունների ողջ ծավալով, փորձել եմ ներդնել իմ ջենքերը՝ դեսպանի պարտականությունները բարեխղճորեն կատարելու և Հայաստանի Հանրապետությունը բարեկամ Լեհաստանում արժանապատվորեն ներկայացնելու համար։

Այս աշխատանքի շնորհիվ ես հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ, կարողություններ և մասնագիտական փորձառություն, հատկապես դիվանագիտության ոլորտում՝ արժանանալով Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական բարձրագույն աստիճանին։

Այս աշխատանքի շնորհիվ ես ձեռք բերեցի բազմաթիվ բարեկամներ և ընկերներ Լեհաստանում և աշխարհի տարբեր երկրներում (ի դեմս ինձ հետ Լեհաստանում ծառայություն անցած օտարերկրացի դիվանագետների)։

Այս աշխատանքի շնորհիվ ես հնարավորություն ունեցած ճանչել և բարեկամանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի բազմաթիվ փայլուն դիվանագետների և աշխատակիցների հետ։
Այս առաքելության շնորհիվ ես հնարավորություն ունեցա խորապես ճանաչել Լեհաստանը, այդ երկրի պատմությանը և այստեղ ապրող հրաշալի մարդկանց։

Ես հպարտությամբ ծանոթացա Լեհաստանում հայ համայնքի հարուստ պատմությանը և ճանաչեցի այստեղ ապրող մեր հրաշալի հայրենակիցներին, որոնցից շատերը դարձան մեր ընտանիքի լավ բարեկամները ողջ կյանքի համար։
Չափազանց լարված և ծանրաբեռնված, սակայն միաժամանակ անչափ հետաքրքիր և օգտակար իմ առաքելությանը ես հրաժեշտ եմ դալիս բարձր տրամադրությամբ և ներքին բավարարվածության մեծ զգացողություններով։

Անկախ իմ հետագա կարգավիճակից, ես շարունակելու եմ ծառայել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ և մեր փառահեղ ժողովրդին։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, ովքեր վստահեցին և օգնեցին ինձ այս առաքելության ողջ ընթացքում։
Հետագա մեծ հաջողություններ եմ մաղթում Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Սամվել Մկրտչյանին և մեր դեսպանության անձնակազմին՝ իրենց առջև դրված խնդիրները հաջողությամբ կատարելու պատվաբեր ճանապարհին։

Edgar Ghazaryan-ի լուսանկարը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: