Հայերեն   English   Русский  

«Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերը. ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը


  
դիտումներ: 613

«Սասնա ծռեր» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր նախընտրական ցուցակը։

Փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը։ Ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը։ Առաջին քառյակում են նաեւ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը, Հերմինե Մկրտչյանը։

«Մեր հասարակության մեծամասնությունը մեծ աջակցություն է ցուցաբերում «Սասնա ծռերին»։ Համոզված եմ՝ մեծ ներգրավվածություն կունենանք խորհրդարանում։ Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք հեղափոխությանը, բայց խորհրդարանում տեղի են ունենալու քննարկումներ, դեբատներ, որից էլ ծնվելու է ճշմարտությունը»,– ասաց Գեւորգ Սաֆարյանը։

Կարգախոսը Գեւորգ Սաֆարյանը հրաժարվեց հայտնել՝ հորդորելով մի քիչ էլ սպասել։ Նշենք, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: